Պայթյուն` Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է

Պայթյունի հետևանքով 33–այմա մի տղամարդ էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգը ստացվել է երեկ` հունիսի 26-ին, ժամը 22:30-ի սահմաններում։

Կեղծ ահազանգի պատճառով ինձ 1,5 ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից. Այգեստանի համայնքապետ

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու դի` հատակի վրա ընկած: Պարզվել է, որ նշված տանից 1 անձ էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:    

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը` Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների` տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց: