Մտել է «Դալմա գարդեն մոլ» ու տարբեր խանութներից գողություն կատարել

Հանցագործությունը բացահայտվել է, քրեական գործն ուղարկվել դատարան։ Գործի դատավարությունը հանձնվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ՀՀ քաղաքացի Ա.Թ.–ն  Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնից գողացել է 68 600 դրամ ընդհանուր արժեքով դրամապանակներ ու ժամացույցներ։

Դեպքը տեղի է ունեցել 2020թ–ի դեկտեմբերի 19-ին։ Քաղաքացին, ժամը 12:00-ի սահմաններում մուտք է գործել  առևտրի կենտրոն ու այնտեղ գործող տարբեր խանութ– սրահներից տարբեր չափի գողություններ կատարել։

Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

Նախ` երկրորդ հարկում գտնվող «Փուլ ընդ բեար» խանութ-սրահից հափշտակել է 7 900 դրամ արժողությամբ 1 դրամապանակ, ապա` նույն հարկում գործող «Նյու Յորքեր»  խանութ-սրահից  հափշտակել  40 960 ՀՀ դրամ արժողությամբ 4 հատ ձեռքի ժամացույց։

Իսկ արդեն ժամը 13:12-ին մուտք է գործել առևտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող «Զառա» խանութ-սրահ և այնտեղից հափշտակել ևս 2 դրամապանակ` ընդհանուր 19 800 ՀՀ դրամ արժողությամբ։

Հանցագործությունը բացահայտվել է, քրեական գործն ուղարկվել դատարան։ Դատական տեղեկատվական համակարգի` datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վաղը` հունիսի 28-ին նշանակված է այս գործով առաջին դատական նիստը։ Գործի դատավարությունը հանձնվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Երևան-Սևան ճանա­պարհին ավտոմեքենան ընկել մոտակա ձորը և բռնկվել. տեսանյութ

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին։