ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Յալթայի քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակչությանը քաղաքի հեղեղման գոտիներից։ Այս մասին Facebook-ում հայտնել է քաղաքապետ Յանինա Պավլենկոն։
«Կրկին ջրհեղեղի և սելավների վտանգ կա։ Ծովում լողալն արգելված է», - ընդգծել է Պավլենկոն։
Նրա խոսքով ՝ հունիսի 27-ի երկրորդ կեսից և հունիսի 28-ի ամբողջ օրը սպասվում են հորդառատ անձրեւներ, գետերի ջուրը կբարձրանա 50 սանտիմետրից մինչև մեկուկես մետր: