Իրանը 7000 կմ հեռահարությամբ թռիչքներ իրականացնող ԱԹՍ–ներ է ստեղծում

Իրանի իշխանությունները հայտարարել են միանգամից երկու նորամուծության՝ հեռահար անօդաչու սարքերի ու կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի ստեղծման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ - մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանն ունի 7000 կիլոմետր հեռահարության թռչող սարք։ Ինչպես հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը` IRNA-ն, բարձրաստիճան զինվորականն այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության Noora պատվաստանյութի շնորհանդեսի ժամանակ։

Հայաստանում ԱԹՍ–ների փորձարկման նոր թռիչքուղի է կառուցվում. տեսանյութ

Գեներալը նշել է, որ ԱԹՍ–ն օժտված է հնարավորությունների լայն սպեկտրով, այն կարող է վայրէջք կատարել ցանկացած վայրում։

ԱԹՍ–ների փորձարկման տեսանյութեր իրանական կողմը դեռ չի հրապարկել։

«Նման պատժամիջոցների պայմաններում այսքան զգալի առաջընթաց գրանցած երկիրը, անկասկած, անհավանական երկիր է», - ասել  է Սալամին:

Ինչ վերաբերում է իրանական պատվաստանյութին, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է այն կիսել ցածր եկամուտ ունեցող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ, եթե նրանք խնդիրներ ունենան իրենց բնակչության պատվաստման հետ կապված:

ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին