Հետընտրական կրքեր, հին ու նոր խնդիրներ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Sputnik

Հայաստանում անցնող շաբաթը հետընտրական էր։ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրն արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել։ Այստեղ Փաշինյանին «պողպատե մանդատ» նվիրեցին` ի նշան խոստացած պողպատե հեղափոխության։

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք համապատասխանաբար 2–րդ և 3–րդ տեղերը պիտի զբաղեցնեն նոր` 8–րդ գումարման ԱԺ–ում, ասուլիսներով հանդես եկան և ասացին, որ բողոքարկելու են ընտրությունների արդյունքները։

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրյան» ԲԿ–ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կրկին հետապնդում սկսվեց։ Նրան մեկ ամսով կալանավորելու որոշում ընդունեց դատարանը։ Բայց Չարչյանի ինքնազգացողությունը վատացավ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց. բժիշկը վերջերս է սրտի ստենտավորում անցել։

Կառավարության մոտ նստացույց արեցին Ադրբեջանում գերի պահվող շիրակցիների հարազատները։

Այս շաբաթ Հայաստանում մեկնարկեց ամառային զորակոչը։ 18–ամյա պատանիները մեկնեւմ են հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Նրանցից ոմանք տխրել էին, որ չեն կարող ծառայել Արցախում։

Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից

Մշակութային իրադարձություն էլ եղավ. հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը իտալացի մեծ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ գործող սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռավեննայում կայանալիք փառատոնին կկատարեն Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը։

1 / 11
ՔՊ–ի հանրահավաքը` ընտրությունների հաջորդ օրը
2 / 11
Նիկոլ Փաշինյանը` ՔՊ–ի հանրահավաքին ելույթ ունենալիս
3 / 11
Նախընտարկան գովազդային պաստառներ` հետընտրական Երևանում
4 / 11
Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի ասուլիսին
5 / 11
Արթուր Վանեցյանը` «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսին
6 / 11
Արմեն Չարչյանը` դատարանի բակում
7 / 11
Արմեն Չարչյանը` դատարանում
8 / 11
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
9 / 11
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
10 / 11
Գերիների հարազատների նստացույցը կառավարության մոտ
11 / 11
Տիգրան Մանսուրյանը