Երկու պայթյուն է որոտացել Հնդկաստանի ՌՕՈւ բազայում

Պայթյուններից մեկի հետևանքով վնասվել է շենքի տանիքը, մյուսը որոտացել է բաց տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է որոտացել, տուժածներ չկան։ Տեղեկությունը  հայտնում  է ՌԻԱ Նովոստին:

Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են գրանցվել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության փոխանցմամբ` փոքր ուժգնության պայթյուններ են որոտացել այսօր առավոտյան Ջամուի բազայի տեխնիկական գոտում։

«Պայթյուններից մեկը վնասել է շենքի տանիքը, մյուսը տեղի ունեցել բաց տարածքում։ Սարքավորումներ չեն վնասվել։

Հետաքննություն է ընթանում քաղաքացիական մարմինների մասնակցությամբ», – գրված է հաղորդագրության մեջ։

Հնդկաստանի հյուսիսում իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանի իշխանությունը հայտարարեց Ջամու և Քաշմիր նահանգները լուծարման մասին`  դրանց հիմքի վրա ստեղծելով միութենական երկու տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը)` Ջամու և  Քաշմիր ու Լադաքհ։

Հնդկական շտամից պաշտպանվելու համար հինգ անգամ ավելի շատ հակամարմիններ են պետք. վարակաբան