ԱՄՆ–ն Հայաստանի քաղաքացիական հասարակության ամրապնդման նոր ծրագիր է սկսում

Առաջին փուլում կպարզեն, թե որ կազմակերպություններն են պատրաստ «պետական քաղաքականության հարցերով կառավարության հետ ավելի արդյունավետ երկխոսության մասնակցել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում։ Այս մասին ասվում է USAID–ի հայտարարության մեջ, որը մեջբերում է RT–ն։

ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կոչ արել խուսափել քաղաքական հաշվեհարդարներից

Օգնությունը բաշխելու նպատակով USAID–ին սկզբում ուզում է տվյալ ոլորտում ուսումնասիրություն անցկացնել` հասկանալու համար, թե որ կազմակերպություններն են ցանկանում և կարող են «պետական քաղաքականության հարցերով կառավարության հետ ավելի արդյունավետ երկխոսության մասնակցել»։

Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում ընդունված փոփոխությունները արգելում են կուսակցությունների ֆինանսավորումն արտերկրից (օտարերկրյա կառավարությունների կամ որևէ կազմակերպության)։ Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, թեկնածուների օգտին նվիրատվություն կարող են անել միայն Հայաստանի ռեզիդենտները, այն էլ միայն ՏԻՄ վարչակազմերի ընտրությունների ժամանակ (այնտեղ, որտեղ քվեարկելու իրավունք ունեն)։

ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

Միևնույն ժամանակ զգալի ավելանում է կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Այդ ֆինանսավորումը կարող են ստանալ խորհրդարանական ընտրություններին ձայների ավելի քան 2%–ը հավաքած կուսակցությունները։ Նաև ուժեղացվելու է կուսակցությունների ծախսերի վերահսկումը։