Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեպքերն ամբողջ աշխարհում գնալով ավելանում են, աճի միտումներից զերծ չէ նաև Հայաստանը։ 
Sputnik

2020 թվականին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության 443 դեպք, և այդ ցուցանիշն ընթացիկ տարում ավելացել է 51–ով։ Նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների շրջանառության 63 դեպք, որոնց թվաքանակն ընթացիկ տարում ավելացել է 105–ով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման ցուցանիշներ ներկայացրեց ՀՀ Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության սինթետիկ թմրամիջոցների պատրաստման և անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Ռոբերտ Երկանյանը։ 

Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ

«Նման հանցագործությունների բացահայտումների թվաքանակի աճը վկայում է ոչ միայն ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի, այլև այդ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության մասին»,– ասաց ոստիկանության աշխատակիցը։ 

Երկանյանը զրույցի ընթացքում անդրադարձավ մասնավորապես թմրամիջոցների հետ կապված առանձին հանցատեսակներին, տարածման եղանակներին, ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներին, տեղի և միջազգային կառույցների հետ համագործակցությանն ու իրազեկման հետ կապված հարցերին։ 

«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում

«Հայաստանում թմրանյութերի հետ կապված չարաշահումների և ապօրինի շրջանառության աճը պայմանավորված է նոր և սինթետիկ, առավել վտանգավոր թմրամիջոցների ներկրմամբ, ինչպես նաև դրանց տարածման նոր ուղիների ի հայտ գալով»,– իր հերթին ասում է ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ

Նրա տեղեկացմամբ` 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից հաշվառված է թմրամիջոց օգտագործող 7500 անձ, որոնցից մոտ 4000–ը հաշվառված է կանաբինոիդների, իսկ 2500 հոգի՝ ափիոնատիպ միջոցների գործածման համար։ Հիշյալ կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ, ամբուլատոր դետոկսիկացիոն բուժում ստանում է 14 անձ, իսկ փոխարինող բուժում ստանում է 406 պացիենտ»։ 

Իրանից ներմուծված սրբապատկերների բաղադրության մեջ 7 կգ թմրանյութ է հայտնաբերվել. տեսանյութ

Նազինյանը նշում է, որ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակը հարևան երկրների համեմատ բարվոք է։ Կենտրոնում ստեղծված են հարմարավետ բոլոր պայմաններն անհրաժեշտ բուժում իրականացնելու համար, առավել ևս, որ ՀՀ քաղաքացիների համար թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով։