ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդում ընդգրկվել են Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Տեղեկությունն առցանց հեռարձակման ընթացքում հայտնել Է կորպորացիայի տնօրենների խորհրդի փոխնախագահ Աննա Բելովան:
Շոխինն ու Կուզմինովը տնօրենների խորհրդում ընտրվել են որպես անկախ տնօրեններ և այդ պաշտոնում փոխարինել են «Սիստեմա» ԲՖԿ-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկովին և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Դուբովսկովն ու Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում էին 2009 թվականից։ Դուբովսկովը 2020 թ․-ից կորպորացիայի տնօրենների խորհրդի փոխնախագահն էր, 2011-2018 թվականներին նա գլխավորել է МТС-ը, 2018-2020 թթ․-ին՝ բաժնետիրական ֆինանսական կորպորացիան: Քոչարյանը խորհրդում անկախ տնօրեն է եղել 2009 թվականից։
Քաղաքականություն վերադառնալու և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Քոչարյանը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը։
«Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի մյուս անդամները վերընտրվել են:
Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդում