Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը

Լյարդի քրոնիկական հիվանդությունների կանխարգելումը կարող է ենթադրել ոչ միայն առողջ սնունդ և ալկոհոլի բացակայություն, այլև սուրճի պարբերական օգտագործում։  Նման անսպասելի բացահայտմամբ են հանդես եկել Սաութհեմփթոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի -  Sputnik. Բրիտանացիները 40-ից մինչև 70 տարեկան գրեթե կես միլիոն մարդու տվյալներ են ունեցել: Նրանց թվում սուրճ խմողները երեք անգամ ավելի շատ էին, քան այն չօգտագործողները։

Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում

Ինչպես հաղորդում է Medportal-ը, 11 տարվա դիտարկումներից հետո այդ ցանկում գրանցվել է լյարդի քրոնիկական հիվանդությունների 3600 դեպք, 1800 մասնակիցների մոտ ախտորոշվել է ճարպային հիվանդություն, իսկ 301 մարդ մահացել է տարբեր պաթոլոգիաներից:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար սուրճ են խմում, լյարդի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը 20 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չեն օգտագործում: Իսկ այդ պաթոլոգիաներից մահացության հավանականությունը սուրճի սիրահարների մոտ 49%-ով ցածր է, ինչն ապշեցուցիչ ցուցանիշ է։

Գիտնականները պնդում են, որ հարցի «լյարդային» իմաստով օգտակար է օրական 3-4 բաժակ սուրճը։ Ամենալավը բնական աղացած սուրճն է, թեև առանց կոֆեինի սուրճն ու լուծվող սուրճը նույնպես կանխարգելող ազդեցություն ունեն, բայց՝ ավելի քիչ։

Սննդաբաններն ասել են՝ ինչով կարելի է փոխարինել առավոտյան սուրճը