Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը ներկայացրել է քաբաբից թունավորվածների վիճակը

Մանրէաբանական հետազոտության նպատակով կատարված նմուշառմամբ հիվանդանոց տեղափոխվածների մոտ հայտնաբերվել է ստոֆիլակոկի հարուցիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Շիրակի մարզ էքրսկուրսիա գնացած և նախնական տվյալներով քաբաբից թունավորում ստացած երեխաներն ու մեծահասակների արդեն իրենց լավ են զգում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը` տեղեկացնելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի այսօր, մյուսները` վաղը:

Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները սննդային թունավորում են ստացել

Նա նշեց, որ բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել: Մանրէաբանական հետազոտության նպատակով կատարված նմուշառմամբ հայտնաբերվել է ստոֆիլակոկի հարուցիչ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Տավուշի մարզի Այրում համայնքից Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած խումբը՝ 42 անձ, որից 29–ը` երեխա, Ջարդի ձորում իրենց հետ բերած քաբաբ էին կերել և սննդային թունավորմամբ տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացվել էր 43 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Երևանում երեխաները թթվասերից ու կաթնաշոռից են թունավորվե՞լ․ ՍԱՏՄ ստուգումների արդյունքը