ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Երևան ՋԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել 19։40-ին։
«Այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք և մոտ 20 հա բուսածածկ տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք`այսօր` ժամը 16։15-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում` «Երևան ՋԷԿ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում