«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց` ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին». գյուղացի

«ՋՐԱՌ»–ի ներկայացուցիչը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ջրանցքի վթարը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որոնք կավարտվեն մի քանի ժամից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արմավիրի բնակիչների բարձրացրած խնդիրն իսկապես արդարացված է. 2 օր է` ջուր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի Ջուրօգտագործողների միության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը, որը եկել էր հանդիպելու Արմավիր-Երևան մայրուղին փակած գյուղացիների հետ:

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Պատճառը 3 օր առաջ տեղի ունեցած վթարն է «կանալի» հատվածում, վթարից ջուրը լցվում է բնակարանները, ընդհուպ` մանկապարտեզ: Արդեն 2-րդ օրն է` շինարարական աշխատանքները արվում են, հենց հիմա գալիս եմ այնտեղից, մինչև օրվա վերջ ավարտվելու են աշխատանքները, ջուրը միացվելու է: Միակ խնդիրը դա է հիմա` «կանալը» ենթակա չէ շահագործման, եկող ջուրը չի կարող տեղ հասնել, որովհետև Մալաթիայի հատվածում լցվում է բնակարանները: Կարող ենք հենց հիմա գնանք, ցույց տամ»,- ասաց նա:

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

«ՋՐԱՌ»–ի ներկայացուցիչն էլ բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ջրանցքի վթարը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որոնք կավարտվեն մի քանի ժամից, իսկ երեկոյան ժամը 8–ին գյուղացիներն արդեն ջուր կունենան։

«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց, որ ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին»,–ասաց ցուցարարներից մեկը։

Նշենք, որ առավոտից Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Երևան մայրուղին և պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նրանց խոսքով` մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում: