Փալմ Սփրինգսում ուզում են ամերիկացիներին ծանոթացնել հայկական գինու հետ

Ամերիկացիները գուցե չեն կարողանում քարտեզի վրա գտնել Հայաստանը, բայց նրանք պարտավոր են փորձել հայկական գինին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ամերիկյան Palm Beach Illustrated պարբերականը պատմել է Հայաստանում գինեգործության առաջացման պատմությունը և խորհուրդ է տվել ավելի շատ բան իմանալ տարածաշրջանի մասին, որը հազվադեպ է հայտնվում նորություններում։

«Մեր օրերում գինի արտադրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, անգամ եթե ամերիկացիները չեն  կարողանում գտնել այդ երկրները քարտեզի վրա և բացարձակ ոչինչ չգիտեն նրանց մշակույթի, սովորույթների, կենսակերպի, խոհանոցի, կրոնի և քաղաքականության մասին։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանին․ եթե չհաշվենք նրանց թուրք հարևանների հետ հակամարտությունների մասին նորությունները, այդ երկիրն այստեղ՝ ԱՄՆ-ում, մեծամասամբ հանելուկ է մնում»,-գրում է լրագրող, գինիների փորձագետ Մարկ Սպիվակը։

Հեղինակը Հայաստանն անվանում է մոլորակի հնագույն գինեգործական տարածաշրջան, չէ՞ որ գինու մայրաքաղաք Արենիում մթա 4000 թվականով թվագրվող գինու գործարան կա։ Իսկ Երևանը գինու արտադրության և թորման կենտրոն է դարձել մեր թվարկության 9–րդ դարից։

Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

Խորհրդային տարիներին գինու արտադրությունն ավելացել է 9 անգամ, կոնյակինը՝ 17 անգամ, փրփրուն գինու արտադրությունը՝ 10 անգամ։ Չնայած խաղողի այգիների մեծ մասը նախկինի պես օգտագործվում են բրենդիի արտադրության համար, Հայաստանի անկախացումից ի վեր գինու խաղողի աճեցումը վերածնունդ է ապրել։ Հոդվածում ասվում է, որ երկիրը կրկին աստղ է դարձել Կովկասյան տարածաշրջանոմ։

Մարկ Սպիվակն իր հոդվածում պատմել է նաև Վահե Քեուշգերյանի ընտանիքի մասին։ Վահեն ծնվել է Սիրիայում, կրթություն ստացել Իտալիայում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստան և խաղողի աճեցման ընկերություն հիմնել։ Նրա դուստրը՝ Էյմին, միացել է հոր նախաձեռնությանը և սեփական գինու գործարանն է բացել Վայոց Ձորում։

«Սապերավին» այլևս խնդիր չէ, բայց կախեթը....ինչ են որոշել հայերն ու վրացիները գինու հարցում