Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություն կանեն

Զորավարժությունները նախապատրաստելու համար այս պահին Ադրբեջանում են գտնվում այդ երկրների փորձագիտական խմբերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Հայաստանում հատուկ զորավարժություն կանցկացվի. ՀԱՊԿ

«Ադրբեջանի նախագահի հրամանով` երեք եղբայրական երկրները (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան,–խմբ․) համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Որոշումն արդեն ընդունված է»,-ասել է Հասանովը «Ռեալ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ երեք երկրների հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները սպասվում են սեպտեմբերին։

ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին

Զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերը գտնվում են Ադրբեջանում: Հասանովի խոսքով՝ նրանք գնահատում են զորավարժության տարածքը, բարձր են գնահատում ադրբեջանցիների պատրաստվածությունը։

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն միջազգային զորավարժությունների