Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1585 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է