ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում «Պատիվ ունեմ»-ը կհրաժարվի բողոքարկել ընտրությունների արդյունքները

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ընտրախախտումների վերաբերյալ դաշինքի փաստահավաք խմբի աշխատանքների, ինչպես նաև ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու գործընթացի մասին։
Sputnik
Ո՞ր դեպքում «Պատիվ ունեմ»-ը կհրաժարվի բողոքարկել ընտրությունների արդյունքները

«Պատիվ ունեմ»  դաշինքի ներկայացուցիչները դեռևս հավաքագրում են ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումները և վերջնական վերլուծության արդյունքում միայն կորոշեն Սահմանադրական դատարան դիմելու և հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«ՍԴ դիմելու որոշումը կկայացվի այն վերլուծությամբ` արդյոք արձանագրված ընտրախախտումներն այնպիսին են, որ կարող են համակարգային ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա, քանի որ օրենքի պահանջը դա է, այսինքն` եթե հաստատվի այդ եզրահանգումը, ապա դիմումը կլինի»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքում քննարկել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները

Նրա խոսքով` հարցը քննարկել են նաև «Հայաստան» դաշինքի հետ, բայց քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փաստերի հավաքագրումն առանձին-առանձին է իրականացնում։ «Հայրենիք» կուսակցության խոսնակն ասում է` միայն աչքի համար տեսանելի, դատական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող տվյալների և հիմքերի բացակայության դեպքում է հնարավոր, որ դաշինքը հրաժարվի ՍԴ դիմելուց։

«Աշխատանքները կատարվում են առանձին, քանի որ ամեն մի ուժ ունի տեղում վերահսկողություն իրականացնող անձինք, որոնք առանձին-առանձին ֆիքսել են ընտրախախտումները։ Վերլուծությունը դեռ ավարտված չէ, մինչև ՍԴ դիմելու վերջնաժամկետը մենք դրա մասին կհայտնենք»,- նշեց Հակոբյանը։ 

Անդրադառնալով դաշինքի մաս կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը` Հակոբյանը հավաստիացրեց, որ դաշինքի ներսում տարաձայնություններ չկան, մինչ այս պահը հաջողվել է հանրապետականների հետ ընդհանուր հայտարարի գալ և հույս հայտնեց, որ ապագայում ևս կհաջողվի։

Ինչպես է ՍԴ–ն լուծում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՔՊ–ն, նախնական տվյալներով, ստացել է 53.92%, «Հայաստան» դաշինքը` 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը` 5.23%։

«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ

Վերջինը թեև չի հաղթահարել անցողիկ նվազագույն քվեների շեմը (դաշինքների դեպքում այդ շեմը 7%–ն է), բայց խորհրդարան կգնա որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։