Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Հովհաննես Սարուխանյանը մինչ օրս ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է Սարուխանյանին ու նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,–ասել է Սարուխանյանը։

Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը
Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Մարությանն էլ շնորհակալություն է հայտնել Սարուխանյանին երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար։

Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշենք, որ Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում։ Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները: Անգնահատելի դերակատարում է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածների և Արցախյան պատերազմում վիրավորների բուժման գործընթացում:

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Աղվան Չատինյանին