Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին

Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին

Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը,  իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։

Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին

Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Անօդաչու Boeing–ն առաջին ցամաքային փորձարկումն է անցել. տեսանյութ