Մասիսի աղբավայրում տրակտոր է այրվել, հրդեհի օջախներ կան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքի աղբավայրում կրկին հրդեհի օջախներ են առաջացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես հրշեջները մարեցին Նուբարաշենի աղբավայրի հրդեհը. տպավորիչ լուսանկարներ

Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 03:07-ին տեղեկություն է ստացել, որ աղբավայրի տարածքում նաև տրակտոր է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

Տեղով փող է. ինչ գաղտնիքներ ունի Նուբարաշենի աղբավայրը

Հիշեցնենք` այս աղբավայրում հրդեհ էր բռնկվել մայիսի 22-ին, մասնագետներն ավելի քան 10 օր պայքարում էին կրակի դեմ։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ