Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։50-ին։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։