Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ալբանիայի թիմին: Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Տեղեկացվում է, որ առաջին մրցախաղում 1 ժամ 36 րոպեում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ:

Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանը 5:7, 4:6 հաշվով պարտվեց Տամերլան Ազիզովին: Պայքարը տևեց 1 ժամ 51 րոպե։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը մրցեցին Տամերլան Ազիզովի և Էլվին Հաշիմովի հետ։ Հայաստանի հավաքականի զույգը 1 ժամ 48 րոպեում հաղթանակ տարավ 6։4, 1։6, 6։1 հաշվով։

Մինչ այդ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ալբանիայի թիմին: A խմբում ընդգրկված է նաև Չեռնոգորիայի հավաքականը, որը նախորդ 2 խաղերում հաղթել է Ադրբեջանին ու Ալբանիային: Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին: 

Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը