Գերմանիայում դանակով զինված հարձակում է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, 6՝ վիրավորվել

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով ՝ հանցագործը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, վեցը վիրավորվել են: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

ՌԻԱ Նովոստին դեպքի վայրից կադրեր է հրապարակել իր Telegram-ալիքում. դրանցում երևում է, թե ինչպես է սպիտակ դիմակով սևամորթ տղամարդը երկար դանակով նետվում անցորդների վրա:

Գերմանիայի ոստիկանության տեղեկություններով ՝ կասկածյալը ձերբակալվել է։