ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Չեխիայի հարավ-արևելքում՝ Ավստրիայի և Սլովակիայի սահմանի մոտ, տորնադո է մոլեգնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Տուժածներ կան, տեղական իշխանությունները չեն բացառում, որ նաև զոհեր լինեն։
Տորնադոն հողին է հավասարեցրել Լուժիցեի, Գրուշկի, Մորավսկա Նովա Վես գյուղերի զգալի մասը, մասնակի` Միկուլչիցեի գյուղը և Գոդոնինա քաղաքի մի մասը։
Հզոր տորնադո Ղրիմում. ականատեսները տեսագրել են բնության պոռթկումը
Մոտ 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Շատ մարդիկ մնացել են իրենց տների փլատակների մեջ։ Օգնության են հասել Ավստրիայի և Սլովակիայի բժիշկներն ու հրշեջները, ինչպես նաև չեխ զինծառայողները: