ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երեկ արտակարգ դեպք է կանխվել Հայաստանում։ Shamshyan.com-ը գրում է, որ մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը։
Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության ծառայողը «Աբովյան վերին պուրակ օրական կարգավորող ջրավազանում» ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։
Ոստիկանության 40-ամյա ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից։ Սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։
Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
Ըստ կայքի` քաղաքացին 68-ամյա Միխայիլ Լեդյաևն է։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, Լեդյաևը ձերբակալվել է։