Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերին

Վարդանյանը ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2012 թվականին, իսկ Մաթևոսյանը ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2015 թվականին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2 նոր հրամանագիր է ստորագրել` փոփոխություններ կատարելով ՀՀ զինված ուժերում։ Փաստաթղթերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Արմեն Վարդանյանին ազատել ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում։

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ նույն հիմքով աշխատանքից ազատվել է նաև Իշխան Մաթևոսյանը, որն էլ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետն էր։

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան

Վարդանյանը ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2012 թվականին, իսկ Մաթևոսյանը ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2015 թվականին:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում: Իսկ Սահմանադրության 133-րդ հոդվածն էլ ՀՀ նախագահի լիազորություններն է սահմանում զինված ուժերի բնագավառում. նշվում է, որ նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: