ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ) ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիկների թվում են: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի քաշային կարգերի լավագույն քառյակները:
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով ռուս Մուսա Եվլոևին:
Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում երրորդն է։ Գյումրեցի ըմբիշից առաջ են անցել հունգարացի Տոմաշ Լորինցն ու շվեդ Ալեքս Կեսիդիսը։
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել։
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն