Ուշ լինի, էժան լինի. ՀՀ կառավարությունը 2 տարով հետաձգեց արևային կայանի կառուցումը

Կառավարության հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Abu Dhabi Future Energy»–ն, որը ներկայացրել է ամենացածր սակագնային առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզում 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի վերջնական կառուցումը կհետաձգվի 2 տարով։

Ֆրանսիացիները Հայաստանում նոր տիպի արևային էլեկտրակայան կկառուցեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վերանայվեց կայանի կառուցման վերաբերյալ անցյալ տարի` 2020թ–ի դեկտեմբերին ընդունված որոշումը։

Նախորդ որոշմամբ կառուցապատողի հետ պայմանագրի ստորագրումից հետո նրան տրվում էր 180 օր ֆինանսական ամփոփման համար։

Բայց, ինչպես հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը խնդրել է այդ ժամկետն ավելացնել շուրջ 3 անգամ` 180-ի փոխարեն սահմանելով 545 օր։

«Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլարի։ Փոփոխությունը տեխնիկական է,– ասաց Ավինյանը, – կայանքը գործարկվելու է արդեն 2025թ–ին»։

Նշենք, որ մինչ այդ կայանքի գործարկման ժամկետ էր սահմանվել 2023թ–ի դեկտեմբերը։

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված որոշմամբ` Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում կկառուցվի «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա

Կայանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ «Hydrochina Corporation LLC»–ն, «Gazprom Energoholding LLC»–ն, «Abu Dhabi Future Energy Company PJSC»–ն։

Հաղթող է ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Abu Dhabi Future Energy»–ն, որը ներկայացրել է ամենացածր սակագնային առաջարկը` 1ԿՎտ–ը` 2.9 ցենտ։

Մեծամորի ԱԷԿ–ն ուզում են շահագործել մինչև 2036 թ–ը. հայ-ռուսական խումբ կստեղծվի