«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները

Կառավարության նիստից առաջ նստացույց անող գերիների հարազատներին է մոտեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, լսել նրանց ու խոստացել հետո նորից մոտենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կառավարության առջև նստացույց անող գերիների հարազատները նշում են` այնքան են մնալու այնտեղ, մինչև իրենց հարցերին հստակ պատասխաններ կունենան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։

«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները

Հայտնել էինք, որ Շիրակից գերի ընկած որոշ տղաների հարազատներ երեկ ուշ երեկոյան կառավարության առջև  սկսեցին նստացույց անել։ Նրանք գիշերն այստեղ են անցկացրել։ Գերիների հարազատները նման քայլի են դիմել, քանի որ երեկ փակ հանդիպում է եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներն իրենց չեն բավարարել։

«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

«Գիշերն այստեղ ենք մնացել ու դեռ կմնանք այնքան, ինչքան պետք լինի` շտապելու և գնալու ուրիշ տեղ չունենք։ Մեր պահանջը մնում է նույնը` գործուն քայլեր իրականացնել, որպեսզի գերիները վերադառնան»,–ասաց Տիգրանը։

«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները

Նա հայտնեց նաև, որ այսօր կառավարության նիստից առաջ իրենց է մոտեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, լսել նրանց ու խոստացել նիստից հետո նորից մոտենալ։

Տիգրանը ասաց, որ նման բողոքի ակցիայի միջոցով ուզում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել նաև միջազգային կառույցներին։ Նա հավելեց նաև, որ օրվա ընթացքում իրենց կմիանան այլ գերիների հարազատներ։

Ի դեպ, Տիգրանի եղբոր դեմ Բաքվում շինծու դատական գործ է սկսվել։

«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։