Պատվաստումները հատել են 70 000–ի շեմը. Հայաստանը նախատեսում է նոր պատվաստանյութեր ներկրել

Առղջապահության նախարարի պաշտոնակատարը արձանագրել է, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսային իրավիճակը բավական հանգիստ է, բայց համավարակին վերջնականապես վերջ դնելու միակ տարբերակը պատվաստումներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. COVID-19-ի դեմ Հայաստանում իրականացված պատվաստումների քանակն այսօր կհատի 70 000–ի սահմանը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում

«Մենք ընտրություններից հետո, անգամ այս երկու օրը, տեմպի բավական մեծացում ենք նկատում։ Ես նախորդիվ էլ ասել էի, որ նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված, մարդկան առաջնահերթությունները փոփոխվել էին»,– ասաց Ավանեսյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում պատվաստումների տեմպը ավելի կաճի։

Նա արձանագրեց, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսային իրավիճակը բավական հանգիստ է, բայց համավարակին վերջնականապես վերջ դնելու միակ տարբերակը պատվաստումներն են։

«Մենք աշխատանքներ ենք տանում և հույս ունենք, որ աշնանն արդեն կունենանք 1 դեղաչափով ներարկվող «Ջոնսոն» ֆիրմայի արտադրության պատվաստանյութը և «Նովովակցինա»»,– ասաց նա։

Նախարարի պաշտնակատարը դարձյալ կոչ արեց քաղաքացիներին հանգստի մեկնելուց առաջ ու արձակուրդային սեզոնին պատվաստվել` նշելով, որ 70 000 պատվաստումների մեջ ոչ մի մտահոգիչ դեպք չի գրանցվել։

Գալիք 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 600 նոր դեպք ենք կանխատեսում. Գայանե Սահակյան