Միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի մասին. «Փյունիկը» նոր կիսապաշտպան ունի Բրազիլիայից

Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։

Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն, և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ, «Փյունիկ»»,–ասել է Ժունինիոն։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»՝ 5-րդը, «Վանը»՝ 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից