ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):
- «Արդար Հայաստան» կուսակցություն -1
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
- «Ազատություն» կուսակցություն 0
- «Պատիվ ունեմ» դաշինք –2
- «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
- «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
- «Հանրապետություն» կուսակցություն 0
- «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
- «Ազատ հայրենիք» դաշինք -2
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
- «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
- «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
- «Վերելք» կուսակցություն -2
- «Ազատական» կուսակցություն -0
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
- «Հայաստան» դաշինք -2
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0
Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:
Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ