ՌԱԴԻՈ

Ինչ կտա Իրանի պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ին. փորձագետը՝ նոր հնարավորությունների մասին 

Իրանագետ, էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ  Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկումը որոշակի հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար։
Sputnik
Ինչ կտա Իրանի պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ին. փորձագետը՝ նոր հնարավորությունների մասին 

Ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը նոր թափ կհաղորդի Իրանի տնտեսության զարգացմանը և կընդլայնի այլ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ, էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Մեխանիկորեն այդ պատժամիջոցների տակ էին ընկնում բոլոր այն երկրները, որոնք էներգետիկ բնագավառում փորձում էին համագործակցել Իրանի հետ։ Հիմա այդ սահմանափակումները կհանվեն ոչ միայն Իրանի, այլ այն երկրների և ընկերությունների նկատմամբ, որոնք սկսել են համագործակցել ԻԻՀ հետ էներգետիկայի, նավթի և գազի բնագավառում»,- ասաց նա։

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Նրա խոսքով` սահմանափակումների վերացումը որոշակի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի`հատկապես Հայաստան-Իրան գազամուղի գործարկման համար, որն աշխատում է իր հզորության ընդամենը 10-15 տոկոսով։

«Սա թույլ կտա նաև գազամուղն ավելի լայն թափով աշխատացնելու, «Հայաստան-Իրան. գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ավելի խորքային իրականացնելու համար»,-նշեց նա։

Հիշեցնենք` մայիսի 20-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման ոլորտում, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: 

Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում