ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մեր պայքարը շարունակվում է»,–գրել է նա։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։
Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։
Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի