«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Ժամանակակից ռուսական մանրածախ առևտրում պետք է վաճառքի վրա աշխատել հնարավոր բոլոր ուղիներով։ 1990–ականների (որտեղ մնացել են որոշ հայկական ձեռնարկությունների սեփականատերեր) պրակտիկան վաղուց արդեն չի գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի առցանց վաճառքի շուկան համավարակի ժամանակ կրկնակի աճ գրանցեց, իսկ 2024 թվականին, մասնագետների գնահատականներով, կարող է կազմել երկրի ամբողջ մանրածախ առևտրի մինչև 20%–ը։ Այդ պատճառով հայ (և ոչ միայն) գործարարների շրջանում նորաձև է դարձել խոսել այն մասին, որ պետք է գրավել առցանց շուկան, բայց քչերն են ուզում դրա համար իսկապես աշխատել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է արագ սպառման ապրանքների ռուսական շուկայի մասնագետ, Export Armenia հարթակի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։

ՌԴ-ն Հայաստանին ռազմական արտադրանք է մատակարարում համապատասխան դիմումների հիման վրա. ՌՏՀԴԾ

Վաճառքները բազմալիք են դարձել. արտադրողներ, առևտրի ցանցեր, ռեստորաններ. այժմ վաճառքներն ընդլայնում են և՛ խանութների ցուցափեղկերին, և՛ առցանց խանութներում, և՛ մարկետփլեյսերում։ Այսպես է աշխատում այսօր ողջ մանրածախ խոշոր ոլորտը։ Առցանց առևտրում արտադրանքը խթանելու համար իրենց մեխանիզմներն են առաջարկում սոցցացներն ու նույնիսկ «Սբերբանկը»։

Բացի այդ, առցանց գնումների աճ է նկատվում 55+ սերնդի շրջանում։ Նրանց գնումներն ավելի ու ավելի զանգվածային են դառնում։ 

Սակայն այն տեխնոլոգիաների պարագայում, որոնք սկսում են կիրառել մարկետինգի, գովազդի և վաճառքների համար, հաջողություն ակնկալել չարժե, եթե մտածում ես 1990–ականների չափանիշներով։ Այսօր բավական չէ միայն ասել. «Հայկական ամեն բան կգնեն», ընդգծում է Բեկլյարովան։

Ցավոք, քչերն են մտածում գնորդի հետ կապ հաստատելու մասին։ Նույնիսկ հասարակ գործողությունները (օրինակ, նորմալ պիտակով նմուշ ուղարկելը) արդեն խնդիր են, նշում է նա։ Հայ մենեջերները, որոնց թիվը ռուսական ընկերություններում շատ շատ է, ասում են. «Հասկանալի է, «մեր սիրտը ցավում է», բայց ինչքան կարելի է այսպես աշխատել»։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Շատ որակյալ չրերի տեղական արտադրողներից մեկը դրանք շուկա է հանել «Сухафрукты асорти» գրությամբ տուփերով, հիշում է նա։

Տառասխալներն ուղղելու (Сухофрукты ассорти) խնդրանքները նա լսեց, բայց այդպես էլ չուղղեց։ Նման գրությամբ էլ ապրանքը դուրս եկավ վաճառքի։

Սա տիպիկ օրինակ է. սեփականատերը մինչև հիմա կարծում է, որ ինքը որևէ մեկին լսելու կարիք չունի` լինի դա տուփի, գնային ճկունության, թե վաճառքների ռազմավարության հետ կապված, նշում է նա։

«Երբ ես ասում էի, որ այդպես չի կարելի, ինձ պատասխանում էին` շատ ես բարդացնում։ Ցավոք, սեփականատերերից շատերին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ են անում։ Ինքը և՛ վաճառող է, և՛ մարկետոլոգ, он же Гоша, он же Жора և այլն։ Գուցե փոքր–ինչ չափազանցնում եմ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է պետք վաճառքը կազմակերպել։ Ոմանք ընդհանրապես զարմանում են, որ դա սովորել է պետք։ Այդ պատճառով արտաքին շուկաների գծով «լավ վաճառողներ» մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել», – նկատում է Բեկլյարովան։

Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը և վաճառքը կթույլատրվի. օրենքն ընդունվեց

Վերը թվարկվածն իհարկե բոլոր գործարարներին չի վերաբերում. կան նաև բանիմաց գործարարներ, որոնք հասկանում են, որ աշխատանքի համար մասնագետներ են պետք։ Բայց ցավոք՝ դեռ աշխատելու տեղ կա։ Հատկապես դա երևում է մյուս երկրների հետ համեմատության մեջ, այդ թվում այլ հետխորհրդային հանրապետությունների, հավելում է նա։

Չեն օգտագործվում նաև հայկական արտադրության օբյեկտիվ առավելությունները։ Ռուսաստանում գնալով ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել առողջ սնունդը։ Հայաստանում այն արդեն արտադրում են և կարող են մի քանի անգամ ավելացնել։ Բայց արտադրությունում տեխնոլոգներից բացի, գրեթե լավ «վաճառողներ» չկան, որոնք մասնագիտացած կլինեին օրգանիկ արտադրանքի արտաքին շուկաների ուղղությամբ, նկատում է նա։

Բոլոր այս հարցերը պետությունը պետք է հաշվի առնի արտահանման նոր, համապարփակ ռազմավարության մեջ։

Նշենք, որ շուրջ 1.5 տարի առաջ բիզնեսն ինքնակազմակերպվեց և փորձի և գիտելիքների փոխանակում սկսեց շահույթ չհետապնդող Export Armenia ցանցային միության միջոցով։