Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին. որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել

Կան կուսակցություններ և դաշինքներ, որոնց օգտին հարյուրավոր քվեներ են ավելացել վերահաշվարկի արդյունքում, ու կան ուժեր, որոնք տուժել են դրանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերահաշվարկից հետո որոշ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների փոփոխություն է եղել։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։

Քվեաթերթիկների վերահաշվարկը կատարված է. հայտնի է` երբ կհրապարակվեն արդյունքները

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -8
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն +659
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք + 5
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն + 1
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 0
  11. «Հանրապետություն» կուսակցություն +1
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն +2
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -10
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +5
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» 0
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +1
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» +52
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -19
  21. «Ազատական» կուսակցություն -2
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» -1
  23. «Հայաստան» դաշինք +744
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն -60
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն +52