Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, նրանք զգալի ներդրում են ունենում հումանիտար խնդիրների բարելավման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանը զգալի ներդրում է ունեցել ԼՂ–ում հակամարտությունը կանգնեցնելու գործում։ Այս մասին ասվում է Միջազգային անվտանգության մոսկովյան IX  համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձում։

Պետության ղեկավարի խոսքով` ռուս խաղաղապահներն այսօր տարածաշրջանում հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան անում հումանիտար խնդիրների բարելավման, տարածքների ականազերծման և Արցախում սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու հարցում։

ՌԴ ներկայացուցիչը հայտնել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը երբ կայցելի Ղարաբաղ

«Ռուսաստանի վճռորոշ ներդրումով կանգնեցվեց ԼՂ հակամարտությունը։ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, այն երկրների, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային, մարդկային անքակտելի կապերը», – ասել է Պուտինը։

Մոսկվան մտադիր է հետագայում ևս աջակցել տարածաշրջանային հակամարտությունների դեէսկալացիայի, աշխարհամասում խաղաղության ամրապնդման և կայունության գործում։

ՌԴ նախագահը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը համարում է գլոբալ անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչ։ Եվ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է դրան։

«Դեռ վաղ է»․ Լավրովը՝ Ղարաբաղի հարցի վրա ՀՀ ընտրությունների ազդեցության մասին

«Մեր ռազմական օգնության շնորհիվ հաջողվեց Սիրիայի տարածքի մեծ մասն ազատել միջազգային ահաբեկիչներից, կանխել սիրիական պետության փլուզումը, Թուրքիայի և Իրանի հետ Աստանայի ձևաչափում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքը թույլ տվեց ՄԱԿ–ի հովանու ներքո սկսել սիրիական կարգավորման գործընթացը», – հավելել է նա։