Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման

Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի փոխվարչապետն ասել է` Ղարաբաղի հարցով եռակողմ խումբը երբ կվերսկսվի աշխատանքը

Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ` 2020թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացումը