Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած պատանին գիտակցության է եկել

14-ամյա տղան դեռ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ողբերգական ավտովթար Արարատում. 16-ամյա տղան մահացել է, 13-ամյա երեխային փորձում են փրկել

Հիշեցնենք`դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների`ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրահարված երեխաներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել