Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է ՀՀ նախագահին

Նորին սրբությունը ՀՀ նախագահին մաղթել է հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը

«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի»,– սված է ուղերձում:

Համայն Ռուսիո պատրիարքն ընդգծել է նաև Արմեն Սարգսյանի ջանքերը` Հայաստանի հոգևոր արմատների, ազգային պատմությանն ու մշակույթի, նախնիների ժառանգության պահպանման գործում։

Նորին սրբությունը ՀՀ նախագահին մաղթել է հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. Արմեն Սարգսյան