Կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ նախագահին

Վեհափառ Հայրապետը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր ծառայություն մեր հայրենիքին ու ժողովրդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Պետք է նախագահը կառավարի. Արմեն Սարգսյանի հարցազրույցը El Pais–ին

Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր ծառայություն մեր հայրենիքին ու ժողովրդին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ծննդյան տարեդարձը շնորհավորել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։