ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի ՌԴ և Ուզբեկստան

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային պլանի համաձայն` անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի նիստ է անցկացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի Ռուսաստան և Ուզբեկստան։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն` հունիսի 23-ից 24-ը, Ռուսաստանում և Ուզբեկստանում անցկացվելու է անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստը։

Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը հենց այդ նիստին է մասնակցելու:

Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների հարցը