«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

Լրագրողները փոխվարչապետի պաշտոնակատարը խոսեց գերիների մասին և խոստացավ առաջիկայում ասել, թե ինչ ներկայություն է ունենալու ձևավորվող կառավարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացները շարունակվում են։

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

«Գործընթացը շարունակական է, պրոցես կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - ասաց Ավինյանը։

Լրագրողների հարցին՝ կարելի՞ է մոտ ապագայում սպասել գերիների վերադարձի, Ավինյանը պատասխանեց` մեկնաբանություն չունի։

Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց՝ առաջիկայում կասի, թե ինչ ներկայություն է ունենալու ձևավորվող կառավարությունում։

«Քանի դեռ ԱԺ-ն ու կառավարությունը չեն ձևավորվել, ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել», - ասաց նա։

Ավինյանը նշեց, որ Հայաստանի համար լավ ժամանակաշրջան է բացվում, առաջիկա տասնամյակը ՀՀ–ի համար շատ լավ ու դրական շրջան է լինելու։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը