ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Տեղեկությունը հայտնում են ՊՊ Պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:
Հիշեցնեք, որ հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում։
Հայ խաղաղապահի «Արա Աբգար» կանչը մարտական տագնապի պատճառ է դարձել Աֆղանստանում