ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական զենք մատակարարելու պայմանագրերով վճարումների մեծ մասը այդ երկրները կատարում են ռուսական ռուբլով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը:
Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը հետևողականորեն անցում է կատարում արտասահմանյան գործընկերների հետ զենքի վաճառքի պայմանագրերն ազգային արժույթով կնքելու տարբերակին։
Ռազմատեխնիկական համագործակցության «ապադոլարիզացիայի» պատճառը ԱՄՆ–ի կողմից նոր հնարավոր պատժամիջոցների սպառնալիքն է ռուսական զենքի պատվիրատուների դեմ` «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակահարված տալու» օրենքի շրջանակներում։
Հիշեցնենք`ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը