Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին

Վանեցյանը շնորհակալություն հայտնեց այն 67 000 քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի համար արտահերթ ընտրությունների արդյունքները  սպասելի չէին։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

«Բայց ունենք այն, ինչ ունենք»,– ասաց նա։

Վանեցյանը հայտնեց, որ մանդատները վերցնել–չվերցնելու հարցով որոշում դեռ չեն կայացրել, բայց եթե որոշեն գնալ խորհրդարան, ինքն իր թիմին միայնակ չի թողնի։

«Գնալու եմ խորհրդարան, ու շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։ Այսինքն` եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,– ասաց Վանեցյանը։

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց այն 67 000 քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։