Ադրբեջանի փոխվարչապետն ասել է` Ղարաբաղի հարցով եռակողմ խումբը երբ կվերսկսվի աշխատանքը

Ադրբեջանի փոխվարչապետը Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը գնահատում է կառուցողական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը, որը պատասխանատու է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման համար, իր աշխատանքը կվերսկսի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո: Նա խմբի նախկին աշխատանքը շատ կառուցողական է գնահատել։

«Հայաստանում ընտրական գործընթաց է, նոր կառավարություն է ձևավորվում։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այժմ անցկացվող հանդիպումների ժամանակ բավականին կառուցողական մոտեցում է նկատվել», - Մուստաֆաևի խոսքը մեջբերում է Sputnik Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների նպատակով ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ։ Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է Մհեր Գրիգորյանը:

Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը