Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական ուժերը վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը նպատակահարմար չեն համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած ու անցումային շեմը չհաղթահարած քաղաքական ոչ բոլոր ուժերն են համաձայնել հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնի է, որ առնվազն երկու ուժ արդեն մերժել է հանդիպելու առաջարկը։ Խոսքը «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության և Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժման մասին է։

Փաշինյանն ու իր կապիտալը. ո՞րը կլինի ընդդիմության ճիշտ քայլն այս իրավիճակում

«Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ «5165» շարժումը նաև տեղեկացնում է, որ ոչ միայն մերժել է Փաշինյանի առաջարկը, այլև ընդդիմադիր որոշ ուժերի։ Նրանք առաջարկել են միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմել։

«Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար»,- նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Արտախորհրդարանական քաղաքական խորհրդակցությունների շրջանակում է նա հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ղեկավարներ Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը