Վարանդայի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել. ենթադրվում է, որ պատերազմի մասնակից է

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերված անձի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– Facebook-ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է