Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ կմեկնի Դանիա

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը դստեր հետ զվարճալի լուսանկար է հրապարակել ու հայտնել նորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ամառային արձակուրդը կանցկացնի Դանիայում։ Նա Facebook–ի իր էջում փոքրիկ դստեր` Մոնթեայի հետ օդանավակայանից լուսանկար է հրապարակել։

Տաթևիկ Ռևազյանը միացել է հայկական արտադրանքի գովազդային արշավին

«Վերջապես արձակուրդ մեր փոքրիկ ճանապարհորդի հետ»,–լուսանկարին կից գրել է Ռևազյանը։

Նշենք, որ 2020 թվականի մայիսի 19–ին ծնվեց նրա առաջնեկը` Մոնթեան։

2020 թվականի սեպտեմբերին Ռևազյանը շուրջ 4 ամսական դստեր հետ Դանիայից վերադարձավ Հայաստան։ Նա լուսանկար էր հրապարակել Մոնթեայի հետ և նշել, որ «հանցագործությունների» գծով իր փոքրիկ գործընկերն է։